Сделать свой сайт бесплатно

Реклама

Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.

@ADVMAKER@

ԵՐԳԻԾԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՔԱՌՅԱԿՆԵՐ

19.02.2012

ՆՈՐ ՄԱՐԶԱՁԵՎ

 

Կյանքը դարձել է մի նոր մարզաձև,

Բայց մինչև հիմա անուն չունի դեռ,

Ոմանք կարող են իրար հետ մրցել,

Թե ով կարող է շատ զարմացնել։

 

Ու կառուցում են շքեղ դղյակներ,

Որ գեղեցկությամբ կարող են գերել,

Ռեստորաններ են բացում նրանց մեջ,

Կամ կազինոներ, որ խաղան անվերջ։

 

Հաճախ առնում են շքեղ մեքենա,

Որ  այդ մակնիշից ոչ ոք չունենա,

Հենց որ դրանից առավ մյուսը`

Նորը կգնեն, չի մարի հույսը։

 

Այսպես շարունակ իրար հետ մրցում,

Մեկը մյուսից առաջ է անցնում,

Ու չես հասկանում, թե մրցողներից

Ով է հաղթում և ով է պարտըվում…

 

ՊԵՏԸ

 

Եթե մի օր բախտի բերմամբ,

Կամ էլ հայտնի զուտ պատահմամբ,

Կարգեցին քեզ հիմնարկի պետ`

Չզարմանաս...

Հայելու մեջ քեզ կնայես,

Չէ որ հայտնի մարդկանց թայ ես։

-Բախտս, իրավ,-կասես,-բերեց...

Բազկաթոռն էլ նույնիսկ գերեց,

Եվ դու մտար ցուցակի մեջ,

Որտեղ կյանքդ միշտ բավարար

Իր ճոխությամբ կլինի հարմար։

Գործն իր հունով կընթանա,

Հո իր տեղում չի լճանա,

Տեղակալդ` խելոք տղա,

Որքան ստուգեն` չես խեղճանա։

Իսկ վերևից, ընծայի պես,

Նույն շաբաթը <<Ջիպ>> կտան քեզ,

Էլ ո՞վ պիտի քեզ համառի,

Համարձակվի քեզ ծուռ նայի,

Եթե հանկարծ ժամանակ անց

Ազատեցին քեզ պաշտոնից,

Դու լավ գիտես, թե ում տեսնես,

Կասաե` Էս կիպ դոլարն էլ քեզ։

-Նոր պաշտոնդ,-կասի,-հալալ,

Նախորդից էլ ավելի լավ,

Եթե քիչ էլ աղա լինես`

Դեպուտատի կանդիդատ ես,

Օրենքներներն էլ թե խախտեցիր`

Քեզ չեն դատի, լավ իմացիր։

Չկա ոչինչ զարմանալու,

Որ քեզ մի օր հարց ես տալու,

Ինչպե՞ս եղավ` ես անգրագետ,

Բայց կարգեցին պետերի պետ։

Ու այդպես էլ դարեր անցնում,

Սայլը տեղից չի էլ շարժվում։

 

...Ու սպասում ենք հլու անվերջ

Մեզ հաց դառած հույսերի մեջ։

 

ՆՈՐ ՊԵՏԸ

 

Նայում ես դեմքին, բարձր հասակին,

Իրոք որ` ունի սիրուն արտաքին,

Կոպերատիվ մի բուհ է ավարտել,

Եվ ձեռնարկության նոր պետը կարգվել։

 

Բայց առանց թղթի երբեք չի խոսում,

Եվ դրա համար շատ է ափսոսում,

Երբ հարց են տալիս` թեկուզ տարրական,

Դեմքիդ է նայում սառած հարցական։

 

ՈՐԴԵԳՐԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Որքան ընտրություն տեսանք մեր կյանքում,

Պատկերը նույնն էր լինում արդյունքում,

Վաղուց հայտնի էր լինում բոլորին,

Ով է նստելու թափուր աթոռին։

Էլ ինչո՞ւ ծախսել այդքան մեծ գումար,

Ստեղծել վիճակ` լրիվ անհարմար,

Ի՞նչ իմաստ ունի` ստից իմանան,

Իբր ընտրություններն անցան աննման։

Ոմանց բազմոցը թվում է մի գահ,

Ընձա են տալիս բիզնեսի համար,

Բոլորն էլ գիտեն` ընտրվի թե չէ`

Կարող է մի լավ դղյակ կառուցել։

Հիշենք առակը ու միտքը նրա.

-Բայց էս աշխարհը ձեզ էլ չի մնա։

 

Ու <<Եվրո>>-ն եկավ մտավ տները,

Տարավ խնայած մեր <<Լումա>>-ները,

Դուռ ու լուսամուտ փոխեցին մարդիկ,

Անփոփոխ մնաց լոկ գլուխները։

 

ՄԻՍՆ ՈՒ ՀԱՑԸ

 

Երկար վիճեցին միսն ու հացը`

Իրենցից որն է կոտլետում շատ։

 

-Քեզանից շատը, իհարկե, ես եմ,

Դրա համար էլ արքով կխոսեմ,-

Ասում է հացը` լրիվ կարմրած,

Որ մատուցված էր, սեղանին դրված։

 

-Դու քեզ չգովես, անունդ կտան,

Ինձ մոտ դու ո՞վ ես մտիկ տուր սրան...

Ասում է միսը ու վրա տալիս,

-Իմ համից է, որ այստեղ են գալիս։

 

Ու հանկարծ եկավ շեֆ-խոհարարը,

Կանգնեց նրանց մոտ` ինչպես էն սարը,

Լսել էր վեճը մսի ու հացի,

Հիմի նրանց, տես, թե ինչեր կասի.

 

-Ամենքը գիտեն, որ սրբություն ես,

Բայց ես ի՞նչ անեմ` մսից էժան ես,

Դրա համար էլ քեզ շատ եմ խառնում,

Թե չէ` միսն արդեն երես է առնում։

 

...Ասենք` կարող էր հավասար խառնել,

Բա <<լևի>> փողը որտեղի՞ց առներ...

 

 

Գուցե ուրիշ մի աշխարհում  գործ գտնելը հեշտ լիներ,

Փողի կարիք չզգայինք, նեղությանը վերջ լիներ,

Էս աշխարհում էշն Է տանջվում, ձին`  վաստակում հա¯ անվերջ

Էն աշխարհում էշի գլխին  գուցեև ձին տեր չլիներ…

 

Բայց թե հանկարծ ձին աշխատեր`  էշն ուտե՞ր,

Թէ, չի զռռում ձին` որքան էլ կուշտ լինի,

Էշը սակայն, որ կշտացավ`  կզարմանա, կզռռա,

Ձին էլ կասի` սրան տեսեք,  իմ հաշվին է զռռում սա…

 

<<ՄԵՐՍԵԴԵՍ>>

 

Ա¯խ, <<Մերսեդես>>, <<Մերսեդես>>,

Լավ չէ՞ր` ավտո չլինես,

Երազեցի ողջ կյանքում,

Բայց ծերացա առանց քեզ։


Ես ողջ կյանքում, մի աղջկա սիրեցի,

Սեր խոստացա շատերին, սրտով մեկին պաշտեցի,

Ասի` Աստված կների, թեկուզ վաղուց կնասեր`

Ինչ ուզում են մտածեն`  միայն չասեն այլասեր։

 

Կա պաշտոնյա` անառիկ է իր դիրքում,

Հենց իր գործով <<բացառիկ>> է իր դիրքում,

Կմոռանա` թեկուզ հազար խոստում տա,

Հենց հայտնվի պաշտոնական իր դիրքում։


 

ԱՅԴ ԱՆԻՐԱՎ ԳՈՎԱԶԴՆԵՐԸ

Հեռուստացույցը նոր չէ կենցաղում,

Վաղուց ամենուր գոյություն ունի,

Բայց որ գովազդը խորթ է մեզ համար՝

Ապացուցելու էլ կարիք չունի։

Դա մի անեծք է սատանից տված,

Որ հեղեղել է տները բոլոր,

Կարծես թե մարդիկ, այսքան տառապած,

Գովազդների են վաղուց կարոտած։

Զարմանալի է՝ ի՞նչ են մտածում

Գործակալության պատերի ներսում,

Երբ նույնիսկ իրենց հարազատները

Գովազդից առաջ ալիքն են փոխում։

 

Մեր շրջապատում բազմաթիվ մարդիկ

Իրենց ջղերից անվերջ բողոքում,

Ու ելք չեն գտնում ազատվել փոքր-ինչ

Այդ անվերջ տանջող գովազդի ցավից։

Ասում են՝ իբրև հատուկ բանտերում

Մարդկանց էլեկտրական լույսով են տանջում,

Իսկ մեր օրերում, սեփական տան մեջ,

Գովազդներով են մեզ տանջում անվերջ։

 
                                                  29.09.10

 

ԵՐԱԶԱՆՔ


Ի՞նչ է տիեզերքը` անսահմանություն,

Իսկ դեպի նրան կարող եք թռչել,

Եթե ունենաք կարգին դոլարներ,

Իսկ եթե չունեք` դժբախտություն չէ,

Խորհուրդ ենք տալիս երբեք չշտապել,

<<Յոթ անգամ չափել, մի անգամ կտրել>>։

Իսկ երբ համոզվեք` այլընտրանք չկա`

Առանց կասկածի ձեր մտքին դիմեք,

Ձեզ կուղեկցի միտքը ձեր հզոր

Դեպի տիեզերքի աստղերը բոլոր։



ԱՄՈԹ Է...

 

Երբ ավանդների մասին են խոսում,

Ես ամաչում եմ նրանց փոխարեն,

Ովքեր ամբիոնից ճառեր են ասում,

Կրկին խաբելով ծերերին անմեղ։

 

Ովքեր անկայուն պահը զգալով

Թալանեցին երկրի բանկերը բոլոր,

Մի ամսվա մեջ դարձան միլիարդեր,

Կողոպտելով մարդկանց այս երկրում անտեր։

 

Ովքեր օրենքից միշտ դուրս են մնում,

Օրենքներն այդ խախտելու համար,

Ու գահակալի տեսք են ընդունում

Մեզ հանրածանոթ Նազարի նման։

 

 

 

ՄԵՐ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԸ

 

Ասում են` ոմանք դեպուտատներից

Մինչ մահ են ընտրվում այդ մեծ պաշտոնին,

Կարող են աստղեր բերել երկնքից,

Միայն թե մնան իրենց աթոռին։

 

Ազգային ժողովը հանրապետության

Շենք է տրամադրել դեպուտատներին,

Ուր առավոտից գալիս են ննջում,

Երեկոյան <<Ջիպով>> տուն վերադառնում։

 

Ախր ուրիշ տեղ դեպուտատները

Այդքան պաշտպանված իրենց չեն զգում,

Ախր ուրիշ տեղ դեպուտատները

Իրենց պաշտոնում երկար չեն մնում։

 


Комментарии (1)Просмотров (527)


Katherine 11.10.2022 в 17:16

Air Jordan Sneakers Nike Air Max 270 Nike Sneakers Men Asics Outlet Nike Factory Store Nike Shoes Salvatore Ferragamo Pandora Jewelry Outlet Pandora Jewelry 70% Off Clearance Nike Canada Online Nike 97 Air Max Best Nike Running Shoes Nike Shoes For Women Air Jordan 1 High Cheap Nike Jordan Shoes Pandora Jewelry Official Site Michael Jordan Shoes Nike Outlet Store Pandora Bracelet Pandora Outlet Online Balenciaga Shoes Balenciagas Pandora Charms Jordan Retro 1 High OG Nike Sneakers For Women Pandora Charms Sale Clearance Air Jordan 1 Dior Adidas Canada Balenciaga Sneakers Nike Airmax Pandora Jewelry Ferragamo Nike Air Jordan 1 Retro Jordan 1 Adidas Sale Nike Pandora Jewellery Jordan 1 Retro Nike Canada Yeezys Air Jordans 1 Balenciaga Triple S Pandora Canada Pandora Bracelet Pandora Jewelry Official Site Pandora Outlet Basketball Shoes Jordan Wholesale Distributors Pandora Jewelry Asics Sneakers Pandora Outlet Pandora Bracelets Charms Pandora Jewelry Outlet Balenciaga Pandora Jewelry Official Site Asics Shoes Women Moncler Outlet Online Pandora Jewelry Pandora Jewelry Adidas Shoes Pandora Charms Nike Shoes Men Moncler Jackets Cheap Mens Adidas Shoes Yeezy Pandora Pandora Rings Official Site Pandora Charms Moncler Coat Women Pandora Charms Cheap Moncler Coats Pandora Adidas Running Shoes Pandora Charms Sale Clearance Adidas Shoes Men Moncler Jacket Outlet Pandora Jewelry Nike Shoes Women NMD R1 Nike Outlet Jordan 5 Pandora Jewelry Balenciaga Pandora Jewelry Goyard Bags Pandora Jewelry Balenciaga Cheap Jordans Wholesale Pandora Charms Pandora Charms Outlet Air Jordan 1 Asics Outlet Moncler Coats For Men Moncler Jacket Pandora Jewelry Pandora Jewelry Outlet Air Jordan 1 Retro Moncler Jackets Moncler Jackets Ferragamo Belt Pandora Bracelets Jordan Ones Adidas Shoes Women Pandora Charms Jordan 1's Adidas Sneakers Nike Store Asics Gel Kayano Air Jordan Sneakers Pandora Charms Pandora Charms Nike Canada Adidas Trainers Jordan 1 Retro Pandora Jewelry Adidas Outlet Pandora Bracelet Pandora Jewelry Charms Goyard Handbags Cheap Moncler Moncler Pandora Pandora Pandora Outlet Pandora Wholesale Jordan Pandora Rings Puma Store Nike Air Jordan 1 Adidas Official Website Nike Outlet Pandora Official Site Nike Shoes For Women Nike Mens Shoes Pandora Jewelry Ferragamo Air Max 720 Asics Running Shoes Pandora Charms Air Jordan 1 Low Nike Air Jordan Pandora Jewelry Pandora Jewelry Nike Store Moncler Outlet Jordan 1 Low Pandora Jewelry Official Site Jordan 1 Pandora Pandora Jewelry Salvatore Ferragamo Shoes Nike Asics Shoes Nike Shoes Pandora Official Site Pandora Outlet New Nike Shoes

Зарегистрированный
Анонимно